ՄԵՐ ՄԱՍԻՆ

Kantar-ն արդեն երկար տարիներ մնում է առանձնահատուկ վայր, որտեղ հանդիպում են աշխարհի տարբեր անկյուններից եկող ճանապարհորդները։ Վայր, որն ապահովում է կենսուրախ շփման մթնոլորտ:

Kantar-ն առաջարկում է հիշարժան կացություն՝ մեկտեղելով հյուրանոցային և հոսթելային ձևաչափերը և ապահովելով առաջնակարգ սպասարկում, իսկ հատուկ նախագծված ընդհանուր տարածքները և սոցիալական ակտիվությունները խթանում են համայնքի ձևավորմանը։

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

17-րդ դարի Երևանի երեք հիմնական թաղամասերի միջև ընկած էր Ղանթար շուկան, որն Արևելքի և Արևմուտքի ճանապարհորդների հանդիպման, կապի և առևտրի առանձնահատուկ վայր էր: Այն իր անվանումը ստացել էր քաղաքի մեծ կշեռքից, որի ամենափոքր սանդղակը կոչվում էր Միրզա, իսկ ամենամեծը՝ Ղանթար։

Թեև Ղանթարը մնացել է միայն քաղաքի պատմական արձանագրություններում և սակավաթիվ երևանցիների հուշերում, անցյալի լավագույն ավանդույթները պահպանվում են․ նույն վայրում գտնվող Kantar հյուրանոցը շարունակում է հյուրընկալել ճանապարհորդներ ամբողջ աշխարհից:

ՍՏԵՂԾՈՒՄԸ

2014 թվականին մենք որոշեցինք ստեղծել մի յուրօրինակ վայր, որը կհամատեղի հյուրանոցային և հոսթելային կացության ֆորմատները մեկ հարկի տակ։ Այսպիսի հայեցակարգն առաջինն էր տարածաշրջանում, և սրա շնորհիվ մենք կարողացանք յուրահատուկ արժեք առաջարկել մեր հյուրերին․ պատկանելիության զգացում և ակտիվ սոցիալական միջավայր։

Այս հայեցակարգը հնարավորություն տվեց բավարարել հյուրերի տարբեր պահանջներ՝ ընտանիքների համար նախատեսված առանձին համարներից մինչև նոր ծանոթությունները խթանող հոսթելային համարներ։ Հյուրանոցում առկա ընդհանուր տարածքները, ինչպիսիք են խոհանոցը և աշխատանքային տարածքը, իրենց հերթին օգնեցին ստեղծել ցանկալի միջավայրը։

Kantar-ը FYM-ի առաջին նախագիծն է և մարմնավորում է FYM Hospitality Group-ի հյուրընկալության լավագույն չափանիշները։

ՏԵՂԱԴԻՐՔ

Kantar Yerevan-ը տեղակայված է մայրաքաղաքի սրտում՝ Դեղատան 10 հասցեում։ Այն գտնվում է քաղաքի տեսարժան վայրերից և խոշոր առևտրի կետերից քայլելու հեռավորության վրա ՝ ապահովելով արագ հասանելիություն մի շարք հարմարությունների։

Kantar Yerevan-ի շենքը քաղաքի ամենաապահով վայրերից մեկում է․ այս թաղամասում են գտնվում բազմաթիվ պետական և ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև դեսպանատներ։ Շենքը հետխորհրդային ժամանակաշրջանի շինություն է, որը Երևանի բազմաթիվ այլ կառույցների համեմատ ավելի նոր է։

MEET YOUR TEAM

ՄԻԱՑԵՔ KANTAR ԹԻՄԻՆ

Մեր հաջողությունը հիմնված է թիմի յուրաքանչյուր անդամի շարունակական ուսուցման և անձնական աճի վրա, և մեր սերը մեր արածի հանդեպ մղում է մեզ ստեղծագործելու և կատարելագործվելու՝ ամեն ինչում պահպանելով ամենաբարձր էթիկական չափանիշները:

Մենեջեր

Լրիվ դրույքով

Հաճախակի
Տրվող
Հարցեր

Շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Ամրագրելու համար այցելեք կայքի համապատասխան բաժին, կամ կապ հատատե՛ք մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարներով:

Մի անհանգստացեք, մենք ձեզ անորոշության մեջ չենք թողնի։ Առցանց ամրագրման դեպքում Դուք նշված էլեկտրոնային հասցեին կստանաք հաստատման անդորրագիր: Հեռախոսազանգով ամրագրման դեպքում մեր թիմը Ձեզ կուղարկի հաստատման նամակ և կտեղեկացնի հետագա ընթացակարգերի մասին։

Սենյակը հասանելի է ժամը 15:00-ից, սակայն եթե Դուք ավելի վաղ եք ժամանել, կարող եք թողնել Ձեր ուղեբեռն ընդունարանում և վայելել զբոսանքը քաղաքում:

Սենյակը հասանելի է մինչև ժամը 12։00։ Եթե ցանկանում եք ավելի երկար մնալ քաղաքում, կարող եք թողնել Ձեր ուղեբեռն ընդունարանում: Իսկ լավագույն դեպքում ցանկալի է, որ դուք երբեք չլքեք մեզ։

Հնարավոր է՝ կախված հասանելիությունից: Հավելյալ ժամերի համար կարող է գանձվել լրացուցիչ վճար։

Հյուրանոցն առաջարկում է անվճար Wi-Fi բոլոր սենյակներում և ընդհանուր տարածքներում: Ժամանելիս դուք կստանաք ծածկագիրը: Հուսանք՝ այն ձեզ շատ պետք չի գա, քանի որ Երևանն առաջարկում է հիասքանչ տեսարաններ և հաճելի ժամանցի բազմաթիվ տարբերակներ։

Մենք ունենք անվճար ավտոկայանատեղի անմիջապես հյուրանոցի բակում: Խորհուրդ կտանք բացահայտել Երևանը ոտքով, դա լավագույն տարբերակն է քաղաքի մթնոլորտը զգալու համար։

Ծխելու համար նախատեսված տարածքը գտնվում է 7-րդ հարկում և պատշգամբներում։ Նարգիլեի, ծխախոտի, վեյփի և էլեկտրոնային ծխախոտի օգտագործումն արգելված է մնացյալ բոլոր վայրերում: