FYM–ը հյուրընկալության կառավարման ընկերություն է, որը ստեղծում և կառավարում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Kantar Yerevan–ը, Craftsmen's Tsaghkadzor Restaurant House–ը և RIS Apartments–ը։
FYM-ի առաքելությունն է ապահովել հյուրերին հիշարժան փորձառություններով՝ ստեղծելով հյուրընկալ միջավայրեր և մատուցելով առաջնակարգ ծառայություններ։
Տարածաշրջանում առաջինը կյանքի կոճելով այս հայեցակարգը՝ մենք կարողացանք յուրահատուկ արժեք առաջարկել մեր հյուրերին․ պատկանելիության զգացում և ակտիվ սոցիալական միջավայր։
ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
17-րդ դարի Երևանի երեք հիմնական թաղամասերի միջև ընկած էր Ղանթար շուկան, որն Արևելքի և Արևմուտքի ճանապարհորդների հանդիպման, կապի և առևտրի առանձնահատուկ վայր էր: Այն իր անվանումը ստացել էր քաղաքի մեծ կշեռքից, որի ամենափոքր սանդղակը կոչվում էր Միրզա, իսկ ամենամեծը՝ Ղանթար։
Թեև Ղանթարը մնացել է միայն քաղաքի պատմական արձանագրություններում և սակավաթիվ երևանցիների հուշերում, անցյալի լավագույն ավանդույթները պահպանվում են․ նույն վայրում գտնվող Kantar հյուրանոցը շարունակում է հյուրընկալել ճանապարհորդներ ամբողջ աշխարհից:
ՍՏԵՂԾՈՒՄԸ
Ուսումնասիրելով շուկան՝ 2014 թվականին մենք որոշեցինք ստեղծել մի յուրօրինակ վայր, որը կհամատեղի հյուրանոցային և հոսթելային կացության ֆորմատները մեկ հարկի տակ։ Այսպիսի հայեցակարգն առաջինն էր տարածաշրջանում, և սրա շնորհիվ մենք կարողացանք յուրահատուկ արժեք առաջարկել մեր հյուրերին․ պատկանելիության զգացում և ակտիվ սոցիալական միջավայր։
Այս հայեցակարգը հնարավորություն տվեց բավարարել հյուրերի տարբեր պահանջներ՝ ընտանիքների համար նախատեսված առանձին բնակարանային համարներից մինչև նոր ծանոթությունները խթանող հոսթելային համարներ։ Հյուրանոցում առկա ընդհանուր տարածքները, ինչպիսիք են խոհանոցը և աշխատանքային տարածքը, իրենց հերթին օգնեցին ստեղծել ցանկալի միջավայրը։
Kantar-ը FYM-ի առաջին նախագիծն է և մարմնավորում է FYM Management-ի հյուրընկալության լավագույն չափանիշները։
FYM–ը հյուրընկալության կառավարման ընկերություն է, որը ստեղծում և կառավարում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Kantar Yerevan–ը, Craftsmen's Tsaghkadzor Restaurant House–ը և RIS Apartments–ը։
FYM-ի առաքելությունն է ապահովել հյուրերին հիշարժան փորձառություններով՝ ստեղծելով հյուրընկալ միջավայրեր և մատուցելով առաջնակարգ ծառայություններ։
ՏԵՂԱԴԻՐՔ
Kantar Yerevan-ը տեղակայված է մայրաքաղաքի սրտում՝ Դեղատան 10 հասցեում։ Այն գտնվում է քաղաքի տեսարժան վայրերից և խոշոր առևտրի կետերից քայլելու հեռավորության վրա ՝ ապահովելով արագ հասանելիություն մի շարք հարմարությունների։
Kantar Yerevan-ի շենքը քաղաքի ամենաապահով վայրերից մեկում է․ այս թաղամասում են գտնվում բազմաթիվ պետական և ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև դեսպանատներ։ Շենքը հետխորհրդային ժամանակաշրջանի շինություն է, որը Երևանի բազմաթիվ այլ կառույցների համեմատ ավելի նոր է։
Հասցե
Երևան, Դեղատան փ․ 10
MEET YOUR TEAM
Name Surname
Founder
Name Surname
Founder
ՄԻԱՑԵՔ ՔԱՆԹԱՐ ԹԻՄԻՆ
Մեր հաջողությունը հիմնված է թիմի յուրաքանչյուր անդամի շարունակական ուսուցման և անձնական աճի վրա, և մեր սերը մեր արածի հանդեպ մղում է մեզ ստեղծագործելու և կատարելագործվելու՝ ամեն ինչում պահպանելով ամենաբարձր էթիկական չափանիշները:
Շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Ամրագրելու համար այցելեք կայքի համապատասխան բաժին, կամ կապ հատատե՛ք մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարներով:
Ինչպե՞ս վստահ լինեմ, որ ամրագրումը հաստատվել է:
Մի անհանգստացեք, մենք ձեզ անորոշության մեջ չենք թողնի։ Առցանց ամրագրման դեպքում Դուք նշված էլեկտրոնային հասցեին կստանաք հաստատման անդորրագիր: Հեռախոսազանգով ամրագրման դեպքում մեր թիմը Ձեզ կուղարկի հաստատման նամակ և կտեղեկացնի հետագա ընթացակարգերի մասին։
Ամրագրված սենյակն օրվա ո՞ր ժամից է հասանելի:
Սենյակը հասանելի է ժամը 15:00-ից, սակայն եթե Դուք ավելի վաղ եք ժամանել, կարող եք թողնել Ձեր ուղեբեռն ընդունարանում և վայելել զբոսանքը քաղաքում:
Մինչև ո՞ր ժամն է հասանելի ամրագրված սենյակը:
Սենյակը հասանելի է մինչև ժամը 12։00։ Եթե ցանկանում եք ավելի երկար մնալ քաղաքում, կարող եք թողնել Ձեր ուղեբեռն ընդունարանում: Իսկ լավագույն դեպքում ցանկալի է, որ դուք երբեք չլքեք մեզ։
Հնարավո՞ր է մուտք գործել սենյակ սահմանված ժամից շուտ կամ դուրս գալ՝ ուշ։
Հնարավոր է՝ կախված հասանելիությունից: Հավելյալ ժամերի համար կարող է գանձվել լրացուցիչ վճար։
Հյուրանոցում առկա՞ է Wi-Fi հասանելիություն:
Հյուրանոցն առաջարկում է անվճար Wi-Fi բոլոր սենյակներում և ընդհանուր տարածքներում: Ժամանելիս դուք կստանաք ծածկագիրը: Հուսանք՝ այն ձեզ շատ պետք չի գա, քանի որ Երևանն առաջարկում է հիասքանչ տեսարաններ և հաճելի ժամանցի բազմաթիվ տարբերակներ։
Որտե՞ղ կարող ենք կայանել մեքենան։
Մենք ունենք անվճար ավտոկայանատեղի անմիջապես հյուրանոցի բակում: Խնդրում ենք ամրագրել կայանատեղին՝ նախօրոք տեղեկացնելով մեզ այդ մասին։ Խորհուրդ կտանք բացահայտել Երևանը ոտքով, դա լավագույն տարբերակն է քաղաքի մթնոլորտը զգալու համար։
Հյուրանոցի տարածքում թույլատրվու՞մ է ծխել:
Ծխելու համար նախատեսված տարածքը գտնվում է 7-րդ հարկում և պատշգամբներում։ Նարգիլեի, ծխախոտի, վեյփի և էլեկտրոնային ծխախոտի օգտագործումն արգելված է մնացյալ բոլոր վայրերում: