Հաղպատ, Սանահին, Դսեղ
Սկսած
59,000 AMD
Տեսակը
Պատմական
Կոդ
3559
Վայրեր
Դսեղ, Հաղպատ, Սանահին
Տուրի մասին
Այս տուրը սկսելու ենք Հաղպատից, որը հայկական առաքելական վանական խոշոր համալիր է Հայաստանի Լոռու մարզում։
Այն եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, մատենադարան։ Մեծ դեր է կատարել հայ մատենագրության և մանրանկարչության գործում։
Սանահինի վանքային համալիրի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Այնուհետև կուղևորվենք Դսեղ գյուղ, որն ունի հնագույն պատմություն, որը սկսվում է մ․թ․ա ժամանակաշրջանից և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, որը ներկայացված է անտառապատ լեռներով, անդնդախոր և ժայռապատ ձորերով, սարահարթով, բարձրլեռնային լճով։