Սևանա լիճ, Դիլիջան, Պարզ լիճ, Հաղարծնի վանք
Սկսած
37,000 AMD
Տեսակ
Պատմական
Կոդ
3557
Տևողություն
7 ժամ
Անձերի քանակը
3 անձ
Վայրեր
Դիլիջան, Հաղարծին, Պարզ լիճ, Սևան
Տուրի մասին
Այս ուշագրավ տուրը սկսվելու է Սևանա լճից և շարունակվելու է մի շարք տեսարժան վայրերով։ Սևանա լիճը հայկական բնաշխարհի գլխավոր տեսարժան վայրն է: Այն շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով: Սևանավանքը Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական հնագույն վանական համալիր է, որը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։ Դիլիջանը Հարավային Կովկասի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից և հանգստավայրերից է։ Այն շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի արդյունքում էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է «Հայկական Շվեյցարիա»։ Այնուհետև մենք ուղևորվելու ենք Հաղարծնի վանական համալիր, որի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։Տուրի ավարտին մենք կայցելենք գեղատելիս անտառներով շրջապատված Պարզ լիճ։