• Overview
  • Trip Outline
  • Trip Includes
  • Trip Excludes
  • Reviews
  • Booking
  • FAQ

Արենի գյուղն ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչի շնորհիվ այնտեղ են գտնվում տարբեր գինու գործարաններ։ Հաջորդիվ մենք կուղևորվենք դեպի Նորավանք, որը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է և առանձնանում է իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Ջերմուկ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 173 կմ հեռավորության վրա: Այն շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։ Ջերմուկի շրջապատն անտառապատ է։ Ջերմուկի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան է՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։

 

Ինֆորմացիա չի գտնվել։

Ինֆորմացիա չի գտնվել։

*Վերանշյալ գները չեն ներառում մուտքի տոմսերի արժեքները:

Դեռևս կարծիքներ չկան։

Եղիր առաջինը, ով կարծիք կհայտնի

Please wait...

No Details Found