Հյուրանոցի 24-ժամյա սպասարկումը և հյուրակենտրոն մոտեցումը երաշխավորում են, որ յուրաքանչյուրն իրեն զգա իրեն ինչպես տանը՝ Kantar մտնելու առաջին իսկ պահից: Մենք հոգ ենք տանում, որ ամեն մանրուք՝ սավանների մաքրությունից մինչև առավոտյան նախաճաշի թարմություն, գոհացնի անգամ ամենաքմահաճ հյուրին:
Kantar-ում համատեղված են կացության բարձր չափանիշները և կենսուրախ սոցիալական մթնոլորտը, որը ճանապարհորդները բերում են աշխարհի բոլոր անկյուններից: Իսկ սոցիալական տարածքները նախագծված են մեր հյուրերի միջև պատմությունների փոխանակման և համայնքի ձևավորման համար:
Մեր հոսթելային սենյակները կահավորված են անհատական լուսավորությամբ հարմարավետ մահճակալներով, էլեկտրական վարդակով և ուղեբեռի համար նախատեսված կողպվող պահարանով: Բոլոր ամրագրումները ներառում են անվճար նախաճաշ, W-iFi և հասանելիություն շինության ավտոկայանատեղիին: Առկա են նաև միայն կանանց համար նախատեսված հոսթելային սենյակներ:
Քաղաքի տեսարանով այս 4-տեղանոց սենյակն ունի 18 ք․մ․ ընդհանուր մակերես: Մահճակալները տրվում են սպիտակեղենով, վերմակով, բարձով և սրբիչով: Թվային փականով անձնական կողպվող պահարաններն ապահովում են ձեր իրերի անվտանգությունը, իսկ յուրաքանչյուր մահճակալին կից ընթերցանության լամպը և վարդակը՝ անհատական հարմարավետություն: Օգտագործման համար հասանելի է նաև վարսահարդարիչ։ Կարող եք օգտագործել ընդհանուր լոգասենյակը: Սենյակի ամբողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi:
Մենք առաջարկում ենք Ստանդարտ և Լյուքս դասի հյուրանոցային համարներ, ինչպես նաև ընդարձակ բնակարաններ: Բոլոր սենյակները հագեցած են ժամանակակից հարմարություններով, ներառյալ` անվճար Wi-Fi, հեռուստացույց և մինի բար: Շինության վերին հարկերում գտնվող մեր ընդարձակ բնակարաններից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Արարատ լեռ, Անգլիական այգի և Երևանի կենտրոն:
Բարի գալուստ մեր Ստանդարտ երկտեղանոց սենյակ, որտեղ պարզությունն ու հարմարավետությունը համադրվում են 18 ք․մ․ տարածքում: Լիցքաթափվեք 180 սմ լայնությամբ երկտեղանոց մահճակալի վրա, որն ապահովում է հանգիստ քուն: Ժամանցի համար նախատեսված է Smart TV: Կարգավորեք սենյակի ջերմաստիճանն օդորակիչով: Օգտվեք տրամադրվող խալաթներից և հողաթափերից, ինչպես նաև անվճար հիգիենայի միջոցներից և վարսահարդարիչից: Սենյակում կա նաև սեյֆ և գործում է անվճար Wi-Fi: