Արենի գյուղն ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչի շնորհիվ այնտեղ են գտնվում տարբեր գինու գործարաններ։ Տուրի ավարտին մենք կուղևորվենք դեպի Նորավանք, որը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է և առանձնանում է իր բնական գեղատեսիլ միջավայրով։