Արենի (գինու գործարան), Նորավանք, Ջերմուկ
Սկսած
59,000 AMD
Տեսակ
Պատմական
Կոդ
3567
Տևողություն
9 ժամ
Անձերի քանակը
3 անձ
Վայրեր
Արենի, Նորավանք, Ջերմուկ
Տուրի մասին
Արենի գյուղն ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչի շնորհիվ այնտեղ են գտնվում տարբեր գինու գործարաններ։ Հաջորդիվ մենք կուղևորվենք դեպի Նորավանք, որը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է և առանձնանում է իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Ջերմուկ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 173 կմ հեռավորության վրա: Այն շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճնէ։ Ջերմուկի շրջապատն անտառապատ է։ Ջերմուկի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան է՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։